ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հունիսի 10-11-ը
բացահայտել են 157 հանցագործություն:
Մասնավորապես, բացահայտվել է.
-
72 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
8-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության,
-
6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության,
-
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շորթման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, փաստաթղթի կեղծիքի,
-
2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու։
Բացահայտվել է նաև բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի հայտնաբերման, վարժական հավաքից խուսափելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, դատական ակտը չկատարելու, պետական սահմանը ապօրինի հատելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
-
2 դեպք՝ խարդախության,
-
1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, քվեարկության գաղտնիությունը խախտելու։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 4 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 21 ավտովթար․ 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։