Երևանում ավարտվել է «Դասական Եվրատեսիլ»-ի 22-րդ մրցույթը, որում Հայաստանը զբաղեցրել է 3-րդ տեղը: Մրցույթի հաղթողը լեհ ակարդեոնահար է, որը տեղական և միջազգային 30 մրցույթների դափնեկիր է: Մրցույթի կազմակերպիչն ու հեռարձակողը Հանրային Հեռուստաընկերությունն էր: Գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի խոսքով, շատ կարևոր է, որ ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հեռուստադիտողը կազմակերպչական ճաշակ տեսնի իր եթերում: