Միջազգային դիտորդներին հունիսի 7-ին տպավորել է ընտրողների ակտիվությունը: Նրանք արձանագրել են, որ անվտանգային մտահոգությունների և աշխարհաքաղաքական ճնշումների պայմաններում այս ընտրությունները կարևոր քննություն էին Հայաստանի ժողովրդավարության համար: Ըստ դիտորդների, ընտրությունը տեղի ունեցավ լարված աշխարհաքաղաքական համատեքստում՝ Ռուսաստանի համար առաջնահերթություն էր օգտագործել հնարավոր բոլոր միջոցները՝ Հայաստանին իր ազդեցության գոտում պահելու համար:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան