«Ընտրությունների արդյունքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը միանձնյա կձևավորի կառավարություն»,- գիշերը հրավիրած ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաջնահերթ անելիքը մեր քաղաքացիների պահանջն է՝ քրեաօլիգարխիկ համակարգը վերջնականապես պետք է արմատախիլ արվի Հայաստանից»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետը: «Իմ ասելիքը և պլանը չեն փոխվել. այդ ուժերի լիդերները պետք է բերվեն պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: