Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության կողմից իրականացվամ հարվածների: Այս մասին հայտնել են Իսրայելի պաշտպանության ուժերը X սոցիալական ցանցում երկուշաբթի՝ հունիսի 8-ի առավոտյան: Հայտարարության մեջ չեն նշվել կոնկրետ թիրախները:
Նախորդ երեկոյան Իսրայելը հայտնեց Իրանից հրթիռային հարվածի մասին: The Times of Israel-ի տվյալով՝ բակչությանը կոչ էր արվել ապաստան գտնել անվտանգ շենքերում, իսկ Իսրայելի դպրոցներում դասերը չեղարկվել էին:
Թեհրանը հարձակումը որակել էր «զգուշացում»՝ այդ օրը ավելի վաղ Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախին Իսրայելի կողմից հարված հասցնելուց հետո: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարեցին, որ բանակը թիրախավորել է Բեյրութում գտնվող «ահաբեկիչների շտաբները»։
Իրանի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածները տեղի ունեցան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու մտադրության մասին հայտարարությունների ֆոնին։ Հունիսի 7-ին բրիտանական «Financial Times» թերթին տված հարցազրույցում Թրամփը կարծիք հայտնեց, որ Նեթանյահուն կընդունի ցանկացած խաղաղության համաձայնագիր, որին կհամաձայնվի Վաշինգտոնը։ «Ես եմ կայացնում բոլոր որոշումները, ոչ թե նա», - ընդգծել է Թրամփը։