2025 թ. պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ, ինչը նշանակում է, որ 2017 թ. համեմատ բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է: Խորհրդարանում բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը տեղեկացրել է վարչապետը: Փաշինյանը 2025-ի կարևորագույն իրադարձություններից է համարել խաղաղության նախաստորագրված համաձայնագիրն ու ԹՐԻՓՓ նախագծի շուրջ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը: Վարչապետն ասել է, որ այս տարի կսկսվի ծրագրի իրագործումը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: