Ընտրությունների ընթացքում ԿԸՀ-ն չի արձանագրել այնպիսի խախտում, որը կարող էր ազդեցություն թողնել քվեարկության արդյունքների վրա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին հորդորել է հնարավորին ակտիվ լինել վերահաշվարկի դիմումներ ներկայացնելիս: ԿԸՀ նախագահը նկատել է, որ անկախ դիմումներից որոշ տեղամասերում իրենք նույնպես իրականացնելու են վերահաշվարկ:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան