Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմաներ, որոնցում ներգրավված են նախկին պաշտոնյաներ: Չորս անձ ձերբակալվել է, նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Կալանավորվածներից մեկը հանրապետական նախկին պատգամավոր Արման Սահակյանն է՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան