Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։ Այս մասին հայտնում է հյուպատոսությունը։
Նազիկ Ավդալյանը ներկայացրել է իր կողմից հիմնադրված «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի գործունեությունը և նախատեսվող ծրագրերը, որոնք ուղղված են ՀՀ մարզերում սպորտի զարգացմանը, ենթակառուցվածքների հզորացմանն ու առողջ ապրելակերպի հմտությունների զարգացմանը։
Գլխավոր հյուպատոսը կարևորել է Հիմնադրամի գործունեությունը և Նազիկ Ավդալյանի անձնական ներդրումը Հայաստանում սպորտի զարգացման գործում՝ ընդգծելով Կառավարության որդեգրած հետևողական քաղաքականությունն ուղղված սպորտի զարգացմանն ու հանրահռչակմանը։