Ապարանի ջրամբարի ջրալցվածությունը վերջին 15 տարվա ռեկորդային մակարդակում է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ապարանի ջրամբարի ջրալցվածությունը 2026 թվականի հունիսի 2-ի դրությամբ կազմում է 85,9 մլն խորանարդ մետր։ Վերջին անգամ նման բարձր ցուցանիշ գրանցվել էր 2011 թվականին»,- ասվում է գրառման մեջ։