Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը։ Անկախության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած նամակում ԱՄՆ նախագահը նշել է՝ ոգևորված են խաղաղության համաձայնագիրն առաջ մղելու ջանքերով: «Ոգևորված ենք նաև սահմանների սահմանազատման շարունակվող գործընթացով, 2026 թվականի հունվարին չորս հայ գերիների ազատ արձակմամբ, Հայաստան վառելիքի մատակարարումներով, ինչպես նաև երկու երկրների քաղհասարակությունները միավորող «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությամբ»,- նամակում նշել է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփն ընդգծել է, որ անհամբերությամբ սպասում է առաջիկա տարիներին և տասնամյակներին ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը։
Ալիևին նամակ է հղել նաև Ֆրանսիայի նախագահը: Էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել շարունակելու երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքները: Նա վերահաստատել է Փարիզի լիակատար աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջնականացմանը: «Դա նոր էջ կբացի տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության համար»,- եզրափակել է Մակրոնը:
Մանրամասները՝ տեսաշարում: