Մայիսի 19-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: