Եվրահանձնաժողովը հայտնել է, որ 2026 թվականին ԵՄ-ն 20 մլն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Թուրքիայում առավել խոցելի փախստականներին և հյուրընկալող համայնքներին աջակցելու համար:
Օգնությունը կբաշխվի ԵՄ մարդասիրական ոլորտում գործընկերների միջոցով՝ թուրքական իշխանությունների հետ համակարգմամբ։
Եվրահանձնաժողովի տվյալով՝ 2012 թվականից ի վեր ԵՄ-ն Թուրքիային ավելի քան 3,5 մլրդ եվրո մարդասիրական օգնություն է տրամադրել փախստականներին և տեղի համայնքներին աջակցելու համար: