Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ վերջին ժամերին հարվածել են Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» մի քանի տասնյակ օբյեկտի, այդ թվում՝ զենքի ստորգետնյա պահեստի, հրթիռային կայանքների։
Չնայած Իսրայել-Լիբանան բանակցություններին և հայտարարված հրադադարին՝ ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլլահը» պարբերաբար հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Մայիսի 8-ին Հրեական պետության բանակը կոչ էր արել Լիբանանի հարավային մի քանի քաղաքի և գյուղի բնակիչների տարհանվել: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ այդ տարածքներում կան «Հըզբոլլահի» ներկայացուցիչներ, որոնց դեմ Իսրայելը մտադիր է ռազմական գործողություններ իրականացնել:
Իսրայելի ուժերը շարունակում են ռազմական գործողությունները նաև Գազայի հատվածում: