Մոսկվայում մեկնաբանել են Եվրախորհրդարանի հետ Բաքվի շփումների կասեցումը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա Բաքվի ինքնիշխան որոշումն է:
Զախարովան խստորեն քննադատել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերը՝ դրանք անվանելով «ոչ թե պարզապես քաղաքականացված, այլ կեղծ»: Դիվանագետի խոսքով՝ Եվրախորհրդարանը «ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ»:
Միևնույն ժամանակ, Զախարովան նշել է, որ Ադրբեջանը շարունակում է փոխգործակցությունը եվրոպական այլ կառույցների հետ, ինչը ևս երկրի ինքնիշխան իրավունքն է: