Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է Անկարային ներառի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում:
Միջերկրական ծովի հարցերով եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցայի հետ հանդիպման ժամանակ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան ԵՄ-ին անդամակցությունը համարում է իր ռազմավարական նպատակը, սակայն ակնկալում է հարաբերություններում համապարփակ առաջընթաց:
Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ էր արել Եվրամիությանը՝ հրաժարվել Թուրքիայի հետ հարաբերություններում ռազմավարական «կուրությունից»: ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գործընկերության հարցը կքննարկվի հուլիսին Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում: