Իրանը ուսումնասիրում է հակամարտության դադարեցմանն ուղղված ԱՄՆ առաջարկը և պակիստանյան կողմին կտեղեկացնի իր կարծիքի մասին՝ հայտարարել է երկրի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ կողմերը մոտ են 1-էջանոց հուշագրի ստորագրմանը, որը պաշտոնապես վերջ կդնի հակամարտությանը և մեկնարկ կտա բանակցություններին՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերացմանը և Իրանի միջուկային ծրագրի սահմանափակմանը։
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում լավ բանակցություններ են եղել, և հնարավոր է՝ շուտով համաձայնություն ձեռք բերվի: Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր վերսկսել Իրանի ռմբակոծությունները, եթե Թեհրանը չհամաձայնի ԱՄՆ-ի առաջարկներին։