Երեքշաբթի Press TV-ն հաղորդել է, որ Իրանը պաշտոնապես գործարկել է Հորմուզի նեղուցով ծովային երթևեկության կառավարման նոր մեխանիզմ։
«Նոր համակարգի համաձայն՝ նեղուցով տարանցում կատարել ցանկացող բոլոր նավերը պաշտոնական հասցեից կստանան էլեկտրոնային նամակ, որում շարադրված կլինեն տարանցման կանոններն ու կարգավորումները»,- ասվում է հայտարարության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ «նավերը պարտավոր են իրենց գործողությունները հարմարեցնել այս համակարգին և տարանցման թույլտվություն ստանալ նախքան Հորմուզի նեղուցը հատելը»։