Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած կրակոցներից հետո, որտեղ զինված տղամարդը սկսել է վիճաբանել իրավապահ մարմինների հետ, մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ հայտնել է Գաղտնի ծառայությունը։
Կրակոցները տեղի են ունեցել 15-րդ փողոցի և Անկախության պողոտայի խաչմերուկում, Սպիտակ տնից ոչ հեռու և մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրի՝ Վաշինգտոնի հուշարձանի կողքին։
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կրակոցներ արձակած անձի և Գաղտնի ծառայության աշխատակիցների միջև ծագած վեճի արդյունքում։
Կրակոցները տեղի են ունեցել նախագահական նստավայրի հարավային մուտքից մոտավորապես 400-500 մետր հեռու, ինչի հետևանքով Սպիտակ տան տարածքը անհապաղ փակվել է։
Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել: Ավելի ուշ նախագահը հաստատել է հրաձիգի ձերբակալությունը, որը նույնականացվել է որպես Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Քոուլ Թոմաս Ալեն: