Ռեջեփ Էրդողանը քննադատության է ենթարկել Եվրամիության նախաձեռնությունները՝ դրանք կոչելով հակաթուրքական: Նա Բրյուսելին կոչ է արել վերանայել իր սխալ դիրքորոշումը և հրաժարվել երկկողմ հարաբերություններին վնաս հասցնող քայլերից:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Եվրամիությունն առանց Թուրքիայի անդամակցության չի կարող դառնալ գլոբալ խաղացող կամ գրավչության կենտրոն։
Ըստ նրա՝ Եվրամիությունը պետք է լիովին գնահատի Թուրքիայի կառուցողական դիրքորոշումը և չչարաշահի այն, ինչպես նաև պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կվտանգեն երկկողմ հարաբերությունները:
Օրեր առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ Եվրոպան չի կարելի թողնել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ: