Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիրակի Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախօրեին, հանդիպել են բանակցություններ վարելու համար։
Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը և տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու ձգտմանը։
Չեխիայի վարչապետի խոսքով՝ Զելենսկին ցանկանում է, որ պատերազմը վերջանա, և ընդգծել է, որ խաղաղության բանակցությունները պետք է շարունակվեն։ Ըստ Բաբիշի՝ քանի որ Ռուսաստանը չի ընդունում եվրոպական առաջնորդների մասնակցությունը հակամարտության կարգավորման ջանքերին, Թյուրքական պետությունների կազմակերպությունը կարող է օգնել։ Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լավ հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Կենտրոնական Ասիայի առաջնորդներն էլ կապեր են պահպանում և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի հետ։