Ղազախստանում զորավարժության ժամանակ Կասպից ծովի ալիքներն ափից հեռացրել են 19 զինծառայողի. կան զոհեր

Հսկայական առաջընթաց ենք գրանցել ԱՄՆ-ի և Չինաստանի առջև ծառացած խնդիրների լուծման գործում. Թրամփ

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

Փաշինյանը և Սինիրլիօղլուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Չեխիայի նորընտիր վարչապետը Երևանում առաջին անգամ կհանդիպի Զելենսկու հետ

Չեխիայի նորընտիր վարչապետը Երևանում առաջին անգամ կհանդիպի Զելենսկու հետ

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կարճատև բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Հայաստանում՝ կիրակի, մայիսի 3-ին, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Երևանում դա կլինի Բաբիշի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հանդիպումը Ուկրաինայի նախագահի հետ։ Նա, սակայն, չի նշել բանակցությունների թեման։

«Կարևոր է, որ մենք հանդիպենք»,- ասել է Բաբիշը և հավելել, որ կարճատև երկկողմ հանդիպումներ է նախատեսել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ չի պատրաստվում այցելել Ուկրաինա: «Ոչ, ես չեմ մեկնի Կիև»,- նշել է Չեխիայի վարչապետը:

Այնուամենայնիվ, Բաբիշը չի բացառել, որ ապագայում կարող է հանդիպել Զելենսկու հետ Լեհաստանում կայանալիք համաժողովի ժամանակ, որը, ինչպես սպասվում է, նվիրված կլինի Ուկրաինայի վերականգնմանը։

Այս թեմայի շուրջ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©