Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ անօդաչու թռչող սարք է բախվել Մոսկվայի Մոսֆիլմովսկայա փողոցում գտնվող բնակելի շենքին: Ռուսական Telegram ալիքները հաղորդել են, որ 36-րդ հարկի երեք սենյակի պատերը քանդվել են, վիրավորներ չկան։
Բնակիչները տարհանվել են։ Ականատեսների խոսքով՝ շենքի ճակատային մասի մի հատված փլուզվել է և ընկել շենքի տակ գտնվող մեքենայի վրա։
Նշվում է, որ երկար ժամանակ անց դա առաջին դեպքն է, երբ անօդաչու թռչող սարքը հասել է Մոսկվա։ Սովորաբար դրանք խոցվում են Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ անօդաչու թռչող սարքը խոցել են Կրեմլից մոտ 6 կմ հեռու: