Թեհրանն Իսլամաբադին է փոխանցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության կարգավորման նոր ծրագիր՝ հայտնում է IRNA գործակալությունը:
Անցած շաբաթ ամերիկացիները միակողմանիորեն երկարացրել են հրադադարը Իսլամական Հանրապետության հետ մինչև բանակցությունների ավարտը։
Ավելի ուշ լրատվամիջոցները գրել են, որ Թեհրանը Վաշինգտոնին երկխոսության շարունակման եռափուլ բանաձև է առաջարկել: Ըստ ԶԼՄ-ների՝ առաջին փուլը նախատեսում է պատերազմի դադարեցում և անվտանգության երաշխիքներ Իրանի և Լիբանանի համար: Այնուհետև կողմերը կքննարկեն Հորմուզի նեղուցի կառավարման մեխանիզմները և նոր միայն կանդրադառնան իրանական միջուկային ծրագրին: Սակայն երրորդ կետին անցումը հնարավոր է միայն առաջին երկուսի վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո։
Reuters գործակալությանը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը դժգոհ է մնացել նման առաջարկից: