4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ, Կենտրոնական բանկի, Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ ներկայանալով խարդախությամբ մարդկանցից գումար հափշտակելու գործով: Պարզվել է, որ նրանք Հայաստանի կապի օպերատորներից շուրջ 600 քարտ են վերցրել, պատրաստել կեղծ Վոցապ, Վայբեր և Տելեգրամ օգտահաշիվներ, ԱԱԾ անունից գրել տարբեր անձանց, նրանց մոտ տագնապ առաջացրել, պահանջել կանխիկացնել գումարները կամ փոխանցել իբր Կենտրոնական բանկի ապահով հաշվին: Այս եղանակով 72 անձ է տուժել, նրանցից ընդհանուր հափշտակել են մոտ 600 մլն դրամ և 1.5 մլն դոլար: Տուժողներից 2-ին խարդախները դրդել էին նաև վաճառել իրենց բնակարանները:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։