Կառավարության ճեպազրուցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն սպասո՞ւմ են Հայաստանում, նրան հրավեր ուղարկվե՞լ է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եվոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում ենք, այո՛, ներառյալ Ուկրաինայի նախագահին»:
Հիշեցնենք, որ մայիսի 4-5-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Այն ընթանալու է «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։ Հայտնի է, որ գագաթնաժողովին մասնակցելու համար ՀՀ-ն հրավերներ է ուղարկել 5 տասնյակ երկրների ղեկավարների։ Պետական այցով ՀՀ կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։