Հայաստանի կառավարությունն Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ կատարում է ամենօրյա աշխատանք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ե՞րբ կլինեն արդյունքներ, երբ որ կլինեն, կտեսնենք: Ինչո՞ւ եմ այսպես ասում, ոչ թե նրա համար, որ ինչ-որ ինֆորմացիա ունեմ, որը չեմ ուզում կիսել, այլ իմ փորձը ցույց է տալիս՝ մինչև որևէ մեկը սահմանը չի հատել և չի հայտնվել Հայաստանի տարածքում, ազդարարել նման հնարավորության մասին, առնվազն լուրջ չէ»,- ասաց վարչապետը: