ԱՄՆ-ը երաշխիքներ չի տալիս իսրայելական հարվածները դադարեցնելու հարցում, եթե նույնիսկ Իսրայելի ու Լիբանանի միջև համաձայնություն ձեռք բերվի, չորեքշաբթի հաղորդել է լիբանանյան Al-Akbar թերթը։ Վաշինգտոնից ստացված տեղեկությունների համաձայն՝ Լիբանանի և Իսրայելի միջև կնքվող համաձայնագրում չկան հստակ ամերիկյան երաշխիքներ, որ Իսրայելը կդադարեցնի հարվածել Լիբանանի տարածքի խորքը, քանի որ Թել Ավիվը պաշտպանում է ինքնապաշտպանության իրավունքը՝ Լիբանանի տարածքից եկող սպառնալիքներից», - հաղորդում է թերթը՝ հղում անելով իրավիճակի կարգավորման միջնորդ հանդիսացող Եգիպտոսի աղբյուրներին։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն զգուշացրել է, որ անվտանգության ռիսկերը կարող են պահպանվել երկարաժամկետ հեռանկարում։ «Դրան զուգահեռ պահպանվում է սպառազինության հարցի շուրջ անորոշությունը, որը նախատեսվում է տրամադրել լիբանանյան բանակին հաջորդ փուլում», - հայտնել է թերթը:
Լիբանանի բանակը պատրաստ չէ դիմելու ուժի՝ ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ՝ «Հըզբոլլահին» զինաթափելու համար, ասել են եգիպտոսցի միջնորդները՝ մտավախություն հայտնելով, որ դա կարող է էլ ավելի ապակայունացնել Լիբանանի ներքին իրավիճակը։
Լիբանանը և Իսրայելն ապրիլի 17-ին համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի շուրջ։ Լիբանանյան բանակը, սակայն, չի մասնակցում հակամարտությանը։ Մինչդեռ «Հըզբոլլահը», որը հրադադարի պայմանավորվածությունների մասնակից չէ, ղեկավարում է Իսրայելի դեմ մարտերը։ Արդյունքում, իսրայելացի զինվորականները և «Հըզբոլլահն» ընդհանուր առմամբ սահմանափակել են իրենց գործողությունների մասշտաբները, բայց պարբերաբար հարվածներ են հասցնում միմյանց դիրքերին։