Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Ադրբեջան, Գաբալայում նրան ընդունել է Իլհամ Ալիևը:
Զելենսկին ապրիլի 24-ին մեկնել էր Ջիդդա, հանդիպել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի հետ, քննարկել անվտանգության մասին համաձայնագրի հետ կապված հարցեր։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ օրակարգում են եղել գործակցությունը հակաօդային պաշտպանության, էներգետիկայի, պարենային անվտանգության ոլորտներում։
Քննարկվել է նաև Սաուդյան Արաբիայի մասնակցությունն Ուկրաինայում ենթակառուցվածքային նախագծերին, երկրի վերակառուցմանը և պետական այլ ծրագրերի։
Զելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգին ներկայացրել է Կիև-Մոսկվա բանակցությունների ընթացքը: Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում իրավիճակի վերաբերյալ։