Ադրբեջանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Անդրիյ Սիբիհան ստորագրել են քաղաքացիական և տնտեսական հարցերում իրավական օգնության մասին պայմանագիր: Սիբիհայի խոսքով՝ ստորագրված պայմանագիրը կպարզեցնի դատական համագործակցությունը, կամրապնդի գործարար կապերն ու ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև կապահովի ներդրողների իրավունքների պաշտպանությունը և հավասար պայմաններ քաղաքացիների և ընկերությունների համար:
Բացի դրանից՝ Ադրբեջանն Ուկրաինային է փոխանցել 5 ուղևորատար ավտոբուս՝ որպես մարդասիրական օգնություն: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ 2022 թվականից ի վեր Ադրբեջանը բազմիցս աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային, ինչպես, օրինակ, ավելի քան 45 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն, որը ներառում է հզոր գեներատորներ, տրանսֆորմատորներ և այլ անհրաժեշտ սարքավորումներ:
Նա նաև հիշեցրել է, որ ավելի քան 500 ուկրաինացի երեխա Ադրբեջանում մասնակցել են վերականգնողական ծրագրերի: