Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինային, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ ավելի քան 30-ը։ Դնեպրում վնասվել են բնակելի շենքեր, թիրախում են եղել նաև Չեռնիգովը, Օդեսան և Խարկովը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերը ուկրաինական 127 անօդաչու թռչող սարք է խոցվել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Սվերդլովսկի, Չելյաբինսկի մարզերի, Թաթարստանի Հանրապետության տարածքներում: Տեղեկություններ կան, որ Եկատերինբուրգի կենտրոնում բնակելի շենք է վնասվել, հայտնի է տուժածների մասին:
Ռազմական գործողություններին զուգահեռ՝ Կիևը և Մոսկվան հայտնում են գերիների փոխանակման մասին՝ 193-ը 193-ի դիմաց: Զինծառայողների վերադարձի հարցում միջնորդել են Միացյալ Նահանգները և Արաբական Միացյալ Էմիրությունները: