Lրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը. hարգանքի տուրք մատուցելով Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում սպանված 1,5 միլիոն հայի հիշատակին՝ մենք պետք է թույլ չտանք պատմության կրկնությունը՝ ապրիլի 24-ին իր ուղերձում հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին:
«2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակում են գործել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարել է ավելի քան 100.000 հայի՝ շարունակելով ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպան արշավը: Հիշատակի այս օրը մենք վերահաստատում ենք հայ ժողովրդի և բոլոր մարդկանց ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը»,- X-ի իր էջում գրել է Մամդանին: