ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց տեղադրված խաչքարի մոտ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեսանյութ է հրապարակել: