Վերջին տարիներին հատկապես օտարերկրացի ուսումնասիրողների շրջանում բավականին աճել է միտումը Հայոց ցեղասպանության թեմայի ուսումնասիրության վերաբերյալ, թեման արդիական է այսօր էլ: Այդ մասին ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդապահ Գոհար Խանումյանը:
Ըստ նրա՝ շատ այցելուներ ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, երբեմն նաև Ավստրալիայից են հետազոտողներ լինում և անգամ Թուրքիայից: Ֆոնդը բաց է բոլոր ուսումնասիրողների համար:
«Չենք տարանջատում՝ հետազոտողը որ երկրի քաղաքացի է: Դա գիտական տեսանկյունից, էթիկայի տեսակյունից և օրենքով արգելվում է»,- ասել է նա:
Եթե հետազոտողը ցանկանում է ուսումնասիրություն կատարել, երեք դեպքում հնարավոր է նրա ուսումնասիրության հայտը մերժել՝ երբ ուսումնասիրության առարկան վերականգնման փուլում է, այլ հետազոտողի մոտ ուսումնասիրության է, և երբ այն ցուցադրվում է: Մյուս բոլոր դեպքում չկա հետազոտողին նյութը ուսումնասիրության համար չտրամադրելու իրավունք: