Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդունել է Հարավային Կորեայի ԱԳՆ հատուկ բանագնաց Չանգ Փյոնգ Հանին, ներկայացրել «ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի հանցագործություններն Իրանի դեմ 40-օրյա ագրեսիայի ընթացքում»՝ հայտնել են Իրանի դիվանագիտական գերատեսչությունից:
Արաղչին կոչ է արել հստակ ու վճռական դիրքորոշում ընդունել՝ դատապարտելու այդ հարձակումները:
Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում «անապահովության արմատն են», և որ նրանք են կրում համաշխարհային տնտեսության վրա ստեղծված իրադրության հետևանքների պատասխանատվությունը: