Ապրիլի 23-ի ցերեկը՝ Լոռիում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ, ապրիլի 24-ին՝ առանձին շրջաններում՝ մինչև 23-26 մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Երևանում ապրիլի 23-24-ի և 26-27-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 23-24-ին, 26-27-ին կեսօրից, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 23-ի ցերեկը, 24-27-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկը առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ: