ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 22-23-ը:
Բացահայտվել է 193 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
88 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
11-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,
9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության,
8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
5 դեպք՝ հոգեկան ներգործության,
4 դեպք՝ թմրանյութի իրացման,
3-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենքի, զինամթերքի առգրավման:
2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի:
Բացահայտվել են նաև կողոպուտի, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, կանխամտածված սնանկության, փաստաթուղթ կեղծելու, սառը զենք կրելու, հետամտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու, թմրանյութի մաքսանենգության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Գրանցվել զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ մահացել է, 11-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։