Իրանը չի խնդրել Միացյալ Նահանգներին երկարաձգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած հրադադարը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
«Իսլամաբադում Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունները հնարավոր կլինի անցկացնել, երբ ԱՄՆ-ն վերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը»,- հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն առայժմ կհետաձգի Իրանի դեմ նոր հարվածները, բայց չի վերացնի իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը։ Նա բացատրել է այդ շրջափակումը պահպանելու անհրաժեշտությունը՝ ասելով, որ առանց դրա Թեհրանի հետ երբեք գործարք չի լինի։ «Իրանը չի ցանկանում, որ Հորմուզի նեղուցը փակ լինի, քանի որ օրական 500 միլիոն դոլար է վաստակելու: Դա հենց այն է, ինչ նրանք կորցնում են, եթե նեղուցը փակվի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։