Շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, նշում ենք Քաղաքացու օրը, և այդ օրը ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում լինելու է այսպես ասած «Խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն, իսկ երեկոյան՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում մեծ տոնական համերգ է լինելու և, իհարկե, ես էլ այնտեղ եմ լինելու, մասնակցելու եմ և հույս ունեմ նաև բոլորիդ տեսնել այնտեղ: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շաբաթ օրը կեսօրից մինչև ուշ երեկո՝ Ամիրյան փողոցում և Հանրապետության հրապարակում»,- նշել է նա: