Թրամփ ընտանիքի ընկերությունը՝ The Trump Organization-ը, նախատեսում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կառուցել 70-հարկանի Trump Tower երկնաքեր։ Այդ մասին հայտարարվել է ընկերության X սոցիալական մեդիա հարթակում: Trump Organization-ը բացատրել է, որ Archi Group-ի, Biograpi Living-ի, The Sapir Organization-ի, Blox Group-ի և Finvest Georgia-ի հետ համագործակցությամբ իրականացվող նախագիծը կլինի «երկրի ամենաբարձր շենքը: Այն կներառի շքեղ բնակարաններ, խանութներ, ռեստորաններ և զվարճանքի վայրեր»։
2012 թվականին The Trump Organization-ն արդեն հայտարարել էր Վրաստանի Բաթում քաղաքում Trump Tower կառուցելու մտադրության մասին։ Սակայն այն ժամանակ նախագիծը, ինչպես և բազմաթիվ այլ արտասահմանյան գործարքներ, չեղյալ հայտարարվեցին Դոնալդ Թրամփի նախագահական հավակնությունների և շահերի հնարավոր բախումներից խուսափելու պատճառով:
Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում Թրամփի վերընտրվելուց հետո ընկերությունը նոր նախագծերի ալիք է սկսել ԱՄՆ սահմաններից դուրս՝ Վիետնամում, Հնդկաստանում և Մերձավոր Արևելքի երկրներում, հիշեցնում է The Wall Street Journal թերթը: