Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռքբերումները՝ ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը:
Ալեն Սիմոնյանն ու Սաhիբա Գաֆարովան հանդիպել են Ստամբուլում՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում: Սիմոնյանը հանդիպումներ է ունեցել նաև Թուրքիայի և Վրաստանի պաշտոնակիցների, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։