Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Մինչև այս պահը ընտրական ցուցակները հանձնաժողովին հանձնել է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:
Հիշեցնենք՝ առաջադրումների վերջնաժամկետը ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ն է: