Թուրքիան հետևողականորեն առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, բայց դա անում է Ադրբեջանի հետ համակարգված։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ Անկարան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։
«Մեր հարաբերությունները հարևան պետությունների հետ պետք է լավը լինեն։ Մենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և դա անում ենք Ադրբեջանի հետ համակարգված», - ասել է Թուրքիայի նախագահը։