Զրուցել են Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները, անդրադարձել Հարավային Կովկասին:
«Մայիսի 4-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, այս համատեքստում վերահաստատել եմ Փարիզի աջակցությունը խաղաղության գործընթացին, որը կբացի նոր դարաշրջան՝ հիմնված բաց սահմանների և Հարավային Կովկասում տարածաշրջանային գործակցության ամրապնդման վրա»,- գրել է Էմանուել Մակրոնը X-ի էջում։
Նախագահները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում: Էմանուել Մակրոնը և Ռեջեփ Էրդողանն ընդգծել են Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու, Հորմուզի նեղուցն ապաշրջափակելու և դիվանագիտական լուծումներ գտնելու կարևորությունը:
Մակրոնը նաև շեշտել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը: Կողմերը համաձայնել են խորացնելու երկրների միջև գործակցությունը: Մակրոնը զրուցել է նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, օրակարգում է եղել Մերձավոր Արևելքը: