Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի Իքսի իր էջում տեղեկացրել է Հորմուզի նեղուցի բացման մասին:
«Լիբանանում հրադադարի ռեժիմի համաձայն՝ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է ամբողջովին բաց՝ հրադադարի ռեժիմի մնացած ժամանակահատվածի համար համաձայնեցված երթուղով: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստների և ծովային տրանսպորտի կազմակերպությունը»,- գրված է հաղորդագրությունում: