Սլովակիան պատրաստ է խոչընդոտել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փուլը՝ հինգշաբթի հայտարարել է արտգործնախարար Յուրայ Բլանարը։
«Սլովակիան մտադիր է արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացել «Դրուժբա» նավթամուղի աշխատանքի վերսկսման երաշխիքներ»,- նրա խոսքը մեջբերում է սլովակյան «Դենիկ» թերթը:
Միևնույն ժամանակ, արտգործնախարարը նշել է, որ Բրատիսլավան չի առարկի Ուկրաինային ԵՄ միջոցներից 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելուն։
Թերթը հիշեցնում է, որ այդ վարկի հատկացումն արգելափակել էր Հունգարիայի հեռացող վարչապետ Վիկտոր Օրբանը, որի «Ֆիդես» կուսակցությունը պարտվել էր անցած կիրակի կայացած ընտրությունում: Իսկ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է Օրբանի գործը շարունակելու մտադրության մասին։