Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և ըստ ՀԱՕԿ կանոնադրության՝ նա 70-ից հետո չի կարող հավակնել լինել Օլիմպիական կոմիտեի նախագահ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Տարբեր հնարքներով՝ նրանք այս ընթացքում փորձում են արագ-արագ ընտրություն անել, ու քաղաքական այս թեժ փուլում՝ Ծառուկյանին ևս 4 տարով կարգել կոմիտեի նախագահ»,- նշեց Հարությունյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե Փաշինյանն է ասում, որ 65-70-ը ի՞նչ տարիք է, ու թոշակառուներին պետք է երկար աշխատելու հնարավորություն տալ, Հարությունյանն արձագանքեց․ «Ձեր հեգնանքը տեղին կլիներ, եթե ՀԱՕԿ օրենսդրությունն այլ բան ասեր»։