Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մաջիդ Խադեմին սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
2025 թվականի հունիսի 19-ին Խադեմին նշանակվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար՝ փոխարինելով Մոհամմադ Քազեմիին, որը զոհվել էր 2025 թվականի ամռանը 12-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելի ավիահարվածի ժամանակ։