Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է: Ռուսասկան կողմի տվյալով՝ Տագանրոգում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, չորսը՝ տուժել, Տոլյատիում հարձակման է ենթարկվել երկու գործարան:
Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել ափից մի քանի կիլոմետր հեռու գտնվող բեռնանավում:
ՌԴ ՊՆ-ն էլ հայտնել է որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի, Տուլայի մարզերի, Ղրիմի տարածքների և Սև ծովի ջրային տարածքի վրա որսացել և ոչնչացվել է 85 ուկրաինական անօդաչու թռչող սարք: