Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում երախտագիտություն է հայտնել Իլհամ Ալիևին և Ադրբեջանի կառավարությանը՝ աջակցության համար:
«Բարեկամ և եղբայրական ժողովուրդներին ճանաչում ես դժվար ժամանակներում, և որքան խորն են նրանց քաղաքակրթական արմատները, այնքան ամուր է այդ կապը»,- նշել Է Իրանի նախագահը X-ի հարթակում:
Ադրբեջանի նախագահը պատասխանել է՝ Իրանի նախագահի երախտագիտությունը բարձր է գնահատվում ադրբեջանցի ժողովրդի կողմից:
«Մեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ սատարել են միմյանց և շարունակելու են սատարել միմյանց ինչպես լավ, այնպես էլ դժվարին ժամանակներում»,- գրել է Ալիևը:
Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն էլ հիշեցրել է, որ Ադրբեջանն առաջին երկիրն էր, որ մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան:
«Այս մարդասիրական օգնությունը ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության և ժողովրդի համերաշխությունն Իրանի հետ։ Նման աջակցությունը մեզ համար շատ կարևոր է այն ժամանակ, երբ Իրանը ռազմական հարձակման է ենթարկվում»,- նշել է դիվանագետը:
Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանը Իրան է ուղարկում մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: